Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր. ամեն:
Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, և ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մոտ։ Աղքատներին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։
Գոհանում եմ Քեզնից, ո՛վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից, խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:
Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Գրեթե մեկ տարի է, ինչ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ սկսվել են այնպիսի վայրագ ֆիզիկական-հոգեբանական հարձակումներ, որոնց նմանն անգամ Խորհրդային Միությունը թույլ չէր տա: Հայ ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ներքին հոգեվաճառների հետ մի մեծ դավադրություն են կազմակերպել մեր եկեղեցու դեմ, այդպիսով՝ նաև հայ ժողովրդի:
Քանի որ մարդը կյանքն ընկալում է որպես ինքնըստինքյան ենթադրելի, սովորական բան, իսկ ապրելը` բնական վիճակ, մահը նրա համար մնում է առեղծվածային հանելուկ, իսկ հետմահու վիճակը` երևակայության խթանիչ:
Ճանապարհներ կան, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է գնում։ Տրտմությունը չի խառնվում ուրախության հետ, բայց ուրախությունը հետո վերածվում է սգի։
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...